
Բելգիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև է ընդունել՝ Ադրբեջանին հորդորելով անմիջապես բացել Լաչինի միջանցքը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի Twitter-ի էջում կատարված գրառումը:
«Բելգիայի դաշնային խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն ընդունել է բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) շրջափակման համար և Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անմիջապես բացել Լաչինի միջանցքը», – նշված է գրառման մեջ: