ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանության գեներալի և նրա ընտանիքի մասին է. «Երեք նամակ Բելլայից» նոր բազմասերիանոց ֆիլմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով՝ փետրվարի 6-ին, հեռուստադիտողի դատին կհանձնվի ռեժիսոր Ելենա Արշակյանի եւ սցենարիստ Անահիտ Մխիթարյանի «Երեք նամակ Բելլայից» նոր բազմասերիանոց ֆիլմը:

Նոր նախագծի մանրամասների մասին ArmLur.am-ը զրուցել է սցենարիստ Անահիտ Մխիթարյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ սերիալի գլխավոր հերոսները ոստիկանության գեներալն ու իր ընտանիքի անդամներն են՝ ամեն մեկն իր պատմությունով ու խնդիրներով, որոնք հատվում ու բաժանվում են սերիալի ընթացքում:

Գլխավոր հերոսների կերպարները կմարմնավորեն դերասանուհի Էթերի Ոսկանյանը եւ Թելման Խաչատրյանը, որոնց հեռուստադիտողը ծանոթ է դեռեւս «Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալից:

Իսկ մյուս կերպարների մասին Անահիտը դեռեւս մանրամասնել չցանկացավ:

Ի դեպ, նշենք, որ սերիալի նկարահանումները մեկնարկել են Միացյալ Նահանգներում, որտեղից էլ պատմվելու է Էթերիի ու Թելմանի հերոսների սիրո պատմությունը, իսկ այժմ նկարահանումները շարունակվում են Երեւանում։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս