Դատարանը բավարարել է բանակին զենք մատակարարած «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանին 2 ամսով կալանավորելու՝ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը: Այս մասին հայտնեցին ԲԴԽ-ից:
Դավիթ Գալստյանը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ միասին մեղադրյալ է «անպիտան հրթիռների» գործով։ Նա նույն գործով կալանավորվել, ամիսներ անց էլ 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գործարար Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին կալանավորելու ու նրա գործողությունների մասով ԱԱԾ բացահայտումների շղթան, չի բացառվում, հասնի մինչեւ ՊՆ գեներալների: Տեղեկացանք, որ նախաքննական մարմինն այս օրերին ստուգում է ՊՆ պաշտոնյաների ներգրավվածությունը: Գրել էինք, որ Դավիթ Գալստյանը կալանավորվելու է, քանի որ ԱԱԾ-Ն բացահայտումներ է արել նրա ՍՊԸ-ի կողմից միլիարդների չարաշահումների մասով: