ՖՈՏՈ. «Տրամադրությունս ընտիր է». Արաքսյա Մելիքյանը՝ 39-ամյակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր դերասանուհի Արաքսյա Մելիքյանը նշում է ծննդյան 39-ամյակը: ArmLur.am-ի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ այս օրն անգամ աշխատում է ծանր գրաֆիկով՝ նկարահանումների է. «Հենց այս պահին նկարահանման եմ»:

Իսկ տրամադրության մասին միայն Արաքսյան հասցրեց նշել, որ հոյակապ է. «Տրամադրությունս ընտիր է»:

Օրվա առթիվ Արաքսյան ֆեյսբուքյան էջում նաեւ գրել է.«Իրականում յուրաքանչյուր օր ինձ համար ծննդյան օր է-օր, որը երբեք չի կրկնում նախորդին-այն յուրովի նոր է ու անկանխատեսելի:Ամեն առավոտ ,երբ բախտ եմ ունենում արթնանալու ,փափագս է,որ այն ինչ որ կերպ կարեւորվի ու իմաստավորվի:Ցանկացած պարապ-անօգուտ-անկյանք օր մահվան հոմանիշ է (գոնե ինձ համար)_ուստի այս օրն էլ վստահաբար կարեւոր է եղել ծնողներիս համար։Շնորհակալ եմ նրանց՝իրենց գեղեցիկ սիրո համար,որի արդյունքն եմ ես Հ.գ.վայ-վայ-վայ,էդ ինչ սիրել եք իրար սիրել»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս