ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարտի 1-ից մայիսի 12-ը վարժական հավաքներ կանցկացվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա մարտի 1-ից մինչեւ մայիսի 12-ը ներառյալ անցկացվելու են  պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարժական հավաքներին ներգրավելու է մինչև 3281 քաղաքացու, որոնցից 2897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով:

Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով.

Հիմնավորման մեջ նշվում է, թե անհրա­ժեշտություն է զինված ուժերում ունենալ մարտունակ ստորաբաժանումներ`  համալրված բարձր մասնագիտական պատրաստվածու­թյամբ և ռազմաուսուցված պահեստազո­րա­յին­ներով, ինչպես նաև տրանս­պորտային միջոց­ներով, նպատակահարմար է պահեստազորայիններին վարժական հավաքների ընդգրկումը` ներգրավելով մարտական հերթապահության, իսկ վարժական հավաքների ապահովման համար՝ ռազմատրանսպորտային պարտակա­նություններ ունեցող մարմիններից տրանսպոր­տային միջոցների ներգրավվումը:

Վարժական հավաքներն անցկացվում են հետևյալ փուլերով.

2023 թվականի մարտի 1-25-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 367 քաղաքացու

2023 թվականի մարտի 7-31-ը ներառյալ

2023 թվականի մարտի 22-ից մինչև ապրիլի 15-ը ներառյալ

2023 թվականի ապրիլի 4-28-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 718 քաղաքացու

2023 թվականի ապրիլի 11-ից մինչև մայիսի 5-ը ներառյալ:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս