ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում առևանգված մեքենան հայտնաբերվեց Կոշում․ վարորդը ոչ սթափ էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի լույս 30-ի գիշերը ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ ժամը 03.35-ից 03.45-ն ընկած ժամանակահատվածում գողացել են մայրաքաղաքի Մուրացանի փողոցում կայանված իր «Օպել» մակնիշի մեքենան։

Հաղորդումը փոխանցվում է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ նշված հասցե է մեկնում օպերատիվ խումբ։ Պարզվում է, որ անհայտ անձը մեքենան փախցրել էր՝ օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից։

Ժամեր անց «Օպելը» հայտնաբերվում է Արագածոտնի մարզում։ Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները Կոշ գյուղում կանգնեցնում են «Օպելը»։ Մեքենայի առջևի հատվածը վթարված էր, վարորդը ոչ սթափ էր և առանց փաստաթղթերի։ 42-ամյա տղամարդը ձերբակալվում է։

Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են ոստիկանության Էրեբունու բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։




Լրահոս