ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի հետ կապված 10 ֆիզիկական անձանց և 12 ընկերությունների նկատմամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած փաստաթղթում։
Ըստ աղբյուրի՝ օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) արգելափակել է 22 ֆիզիկական անձանց և կազմակերպություններին մի շարք երկրներում, որոնք միացված են ցանցին՝ պատժամիջոցները շրջանցելու համար:
Ըստ վերոնշյալ ցանկի՝ պատժամիջոցների ցանկում ընդգրկված են Լատվիայի, Սինգապուրի, Ռուսաստանի, Իսրայելի, Ուզբեկստանի և Կիպրոսի քաղաքացիները։