ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տաքսիներից սկսել են քիչ օգտվել. որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` նախորդ տարվա 11 ամիսներին Հայաստանում ՝ուղեւորափոխադրումները աճել են 47.7 տոկոսով: Նախորդ տարվա նշված ժամանահակատվածում ավելացել են ավտոմոբիլային փոխադրումների ծավալները 54.4 տոկոսով:

Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաեւ տաքսիները, որոնց միջոցով իրականացված ուղեւորափոխադրումների ծավալները 2021-ի 11 ամիսների համեմատ, զգալի նվազել են` 23 տոկոսով:

Այսինքն` նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին տաքսիներից օգտվել է 1 մլն 423 հազար 500 մարդ: Պատճառն, ըստ մանագետների՝ Հայաստանում ավտոպարկի ընդլայնումն է: Մեր հանրապետությունում վերջին տարիների ընթացքում գրեթե յուրաքանչյուր ընտանիք զբաղված է մեքենա ներկրելով:

Փոխարենը 53.5 տոկոսով ավելացել են ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ծավալները, հիմնականում զբոսաշրջիկների, նաեւ Հայաստանից մեկնածների հաշվին:

ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ աճել են էլեկտրատրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալները 23.4 տոկոսով: Խոսքը Երեւանի մետրոյի մասին է: Նշենք, որ մետրոյով ուղեւորափոխադրումների ծավալների աճն էլ, հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ մայրաքաղաքում խցանումներ են, իսկ մետրոյի դեպքում չկա նման խնդիր:

Ս.Հ.




Լրահոս