Վահրամ Դումանյանը նշանակվեց նախագահի խորհրդական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը նշանակվել է նախագահի խորհրդական։ Այս տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Կառավարական տարբեր կաբինետներում քննարկվում է ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանին նոր պաշտոն տալու մասին հարցը։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ նախկին նախարարին կառավարությունից տեսնում են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի խորհրդականի պաշտոնում:




Լրահոս