ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում Էդուարդ Աղաջանյանին կփոխարինի Սարգիս Խանդանյանը: Տեղեկությունը ArmLur.am-ին հաստատեց հենց ինքը՝ Խանդանյանը:
Հիշեցնենք, որ Էդուարդ Աղաջանյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական էր տվել հունվարի 27-ին: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Էդուարդ Աղաջանյանը ցանկանում է հրաժարական տալ ու լքել հանձնաժողովի նախագահի պաշտոնը: