Armenian text to speach

Արդարադատության ակադեմիայի ռեկտորը կհանվի որակավորման հանձնաժողովի կազմից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կազմից  Արդարադատության ակադեմիայի ռեկտորը կհանվի: Այդ փոփոխությունները նախատեսվում են «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթով:  Հիմնավորման մեջ նշվում է, թե կարող են առաջանալ շահերի բախման իրավիճակներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գլխավոր դատախազին առընթեր այդ հանձնաժողովը դերակատարում ունի դատախազների թեկնածուների ցուցակի կազմման եւ դատախազների ատեստավորման գործընթացում:

Առաջարկվում է նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը լրացնել նոր հոդվածներով, ըստ որոնց՝ անհրաժեշտության դեպքում վերադաս դատախազի հանձնարարականով կարող է ստեղծվել դատախազների խումբ: Դատախազների խմբի ղեկավարը կազմակերպում է դատախազների խմբի աշխատանքը, ղեկավարում եւ համակարգում է մյուս դատախազների գործողությունները: Ակնկալվում է, որ նախագծերի ընդունմամբ հստակորեն կսահմանազատվեն նաեւ դատախազների խմբի ղեկավարի եւ անդամների լիազորությունների շրջանակները:

Ն.Հ.




Լրահոս