Չլռելու արժեքը. Հրապարակ-ի խմբագիրը ներկայացնում է մամուլի վիճակը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չենք լռելու երիտասարդական նախաձեռնությունը սկսում է վիդեոզրույցների նոր շարք` “Չլռելու արժեքը ” ընդհանուր խորագրով:Շարքի շրջանակներում նախաձեռնությունը “Հայկական ժամանակ”, “Ժողովուրդ”, “Չորրորդ ինքնիշխանություն” և “Հրապարակ” թերթերի օրինակով ներկայացնելու է այն խայտառակ վիճակը, որում հայտնվել է մեր մամուլը զրպարտությունը ապաքրեականացնող օրենսդրական փոփոխություններից:Վիդեոզրույցների ինտերնետային պրեմիերաները տեղի կունենան այսօր և վաղը, ժամը 11:00-ին և 15:00-ին “Չենք լռելու”-ի YouTube-յան ալիքում ( youtube.com/chenqlrelu ): Շարքի առաջին հյուրն է “Հրապարակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: Թերթի դեմ այս պահի դրությամբ 5 դատական հայց կա:




Լրահոս