Երեկ` փետրվարի 1-ին, ժ․18:00-ի սահամններում ուշագրավ դեպք է եղել Մալաթիայի Գուսան Շերամի փողոցի 49 շենքում:
Բնակիչները ահազանգել են և նշել, որ շենքի 50 բնակարանի բնակիչը բնակարանից հայտարարում է, որ նռնակով պայթեցնելու է իրեն ու սպառնալիքներ է հնչեցրել: Դեպքի վայր են շտապել իրավապահները, տղամարդուն տեղափոխել են ոստիկամության Մալաթիայի բաժին: Սակայն ուշագրավն այն է, որ տղամարդու մոտ նռնակ չի եղել:
Ք.Մ.