ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ում հաշվին է Աննա Հակոբյանը մեկնել Ղազախստան. ովքեր են պատվիրակության կազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն՝ Ալմաթի: Նա մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և «Digital Almaty Awards» միջազգային համաժողովին:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում ընդգրկված է 15 անձ, այդ թվում նրա աշխատակազմի ներկայացուցիչները:  Պատվիրակության կազմում ընդգրկված անդամներից ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, – ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի և ՀՀ տարածքային կառավարման ևենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:  Իսկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, վարչապետի աշխատակազմի մյուս ներկայացուցիչների եւ  նաև ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Ղազախստան մեկնելու համար վարչապետի աշխատակազմը նաեւ հուշանվերներ է ձեռք բերել եւ նշվում է, որ դրանց ձեռքբերման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին: Հետաքրքիր է, որ հենց որոշման մեջ նշված է, որ վարչապետի տիկին Աննա Հակովյանը եւս Ղազախստան մեկնող պատվիրակության կազմում է, սակայն այդպես էլ անհայտ է մնում,  թե ինչ միջոցների հաշվին է նա ուղեկցում ամուսնուն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս