2022 թվականի դեկտեմբերի 19-ից, որպես մարդասիրական չեզոք միջնորդ, ԿԽՄԿ-ն Բերձորի միջանցքով իրականացրել է 19 բժշկական տարհանում՝ ապահովելով հրատապ բժշկական օգնության կարիք ունեցող 66 հիվանդի և նրանց ուղեկցող անձանց անվտանգ տեղափոխումը Հայաստան։
Կազմակերպության թիմերը նաև բուժհաստատություններին հասցրել են դեղորայք, մանկական կաթնախառնուրդ և սնունդ: Հունվարի 6-ին սնունդ և հիգիենայի պարագաներ են բաժանել ութ հիվանդանոցների, վերականգնողական կենտրոնին, ավելի քան 300 անապահով տարեցների խնամքի հաստատությանը և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին աջակցող կենտրոնին:
Հունվարի 30-ին սկսել են սննդի և հիգիենայի փաթեթներ բաժանել կարիքի մեջ գտնվող հղիներին: Քանի որ այս իրավիճակը հանգեցրել է որոշ ընտանիքների բաժանմանը, հունվարին աջակցել ենք նաև 95 քաղաքացիների տեղափոխմանը։ Ընտանիքների վերամիավորումը կատարվում է ընտանիքի անդամների դիմումների հիման վրա՝ կողմերի հետ համաձայնությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում