Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Գեղարքունիքի մարզի կողմից Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի, իսկ Վայոց ձորի մարզի կողմից՝ դժվարանցանելի՝ բեռնատարների համար։
Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար:

«Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։
Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիան-Գորիս, Թալին-Մաստարա-Լանջիկ, Գեղարքունիքի մարզի, Լոռու մարզի, Աբովյանի և Եղվարդի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարդենյաց լեռնանցքում, Ամասիայի, Ապարանի տարածաշրջաններում, Վայոց ձորի, Սյունիքի (բացի Կապան, Մեղրի, Գորիս քաղաքներից) մարզերում, Ելփին-Չիվա ավտոճանապարհին, Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն։
Սյունիքի մարզում (բացի Գորիս և Մեղրի քաղաքներից) մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։




Լրահոս