
Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ` հոկտեմբերի 30-ին, գիշերը, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին է մեղայականով ներկայացել 46-ամյա Սմբատ Խաչատրյանը:
Վերջինս կասկածվում է նույն օրը Հալաբյան փողոցում մահվան ելքով վրաերթ կատարելու մեջ:Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Սմբատ Խաչատրյանը աշխատում է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության անձի և անշարժ գույքի պահպանության բաժնում որպես հրաձիգ:Ֆոտոլրագրողը հավելում է, որ նշված անձնավորությունը որպես հրաձիգ պահպանում էր ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի (“Դերժավայի Արկադի”) անվտանգությունը:Վրաերթ կատարած Ռենջ Ռովեր մակնիշի 05 ՍՍ 500 համարանիշի ավտոմեքենան հայտնաբերվել է և տեղափոխվել Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:Հիշեցնենք, որ երեկ` հոկտեմբերի 30-ին, վրաերթ էր տեղի ունեցել Երևանում:Ռենջ Ռովեր մակնիշի անհայտ մեքենայի վարորդը մահացու վրաերթի էր ենթարկել Արաբկիր վարչական շրջանի բնակիչ Դոնարա Հարությունյանն էր, ով աշխատում էր Վերահսկիչ պալատում:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի