Հանրային պաշտպանների աշխատավարձը կբարձրանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային պաշտպանի գրասենյակին աշխատավարձի ֆոնդի 20 տոկոսի չափով գումար կհատկացվի լրացուցիչ աշխատավարձի համար: Այդ գումարով կվճարվեն հավելավճարները, հավելումները, ներառյալ՝ արտաժամյա աշխատավարձը, այնպես էլ՝ պարգևատրումները: Այս հարցի լուծման համար կառաջանա 93 մլն 774 հազար 720 դրամի հատկացման անհրաժեշտություն:

Նշենք, որ քրեական վարույթների շրջանակներում հանրային պաշտպանները, որպես հերթապահություն ոչ աշխատանքային օրերին և ժամերին, այդ թվում՝ գիշերային ժամանակ, մասնակցում են քննչական և այլ դատավարական գործողությունների, սակայն դրա համար լրացուցիչ չեն վարձատրվում:

Օրինակ, 2021 թվականի ընթացքում քրեական վարույթների շրջանակներում հանրային պաշտպանները, որպես հերթապահություն շուրջ 244 անգամ ոչ աշխատանքային օրերին և ժամերին, այդ թվում՝ գիշերային ժամանակ, մասնակցել են քննչական և այլ դատավարական գործողությունների, որից 190 դեպքում՝ Երևանում, իսկ 54 դեպքում՝ մարզերում: Իսկ արդեն նախորդ տարում հերթապահությունների քանակը կրկնակի ավելացել է հասնելով 421-ի, որից 307-ը՝ Երևանում, 114-ը՝ մարզերում:




Լրահոս