Փետրվարի 3-ին կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը:
Այս մասին հայտարարություն է տարածել Արդարադատության նախարարությունը: Հարցազրույցների արդյունքում Խորհրդի որոշմամբ հանձնաժողովի անդամներ են ընտրվել Ռաֆիկ Գրիգորյանն ու Դավիթ Հակոբյանը: Ըստ այդմ՝ ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը: