
Այսօր Ազգային ժողովում իմ գործընկերներ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանի և Արթուր Խաչատրյանի հետ հանդիպեցինք Եվրոպայում անվտանգության և համագործակցության ԱՄՆ հելսինկյան հանձնաժողովի Հարավային Կովկասի և Սև ծովի տարածաշրջանային քաղաքականության հարցերով ավագ խորհրդատու Մայքլ Սեսիրի և նրան ուղեկցող ամերիկացի գործընկերների հետ։
Քննարկման առանցքում Հայաստանի անվտանգության մարտահրավերներն էին։
Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը: