
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ ԱԺ արտաքին հարամաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում պաշտոնապես առաջադրել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը: Վերջինս այս պաշտոնում փոխարինելու է Էդուարդ Աղաջանյանին:
Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ ԱԺ-ից:
Սարգիս Խանդանյանի թեկնածության հարցը կքննարկվի հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ քառօրյա նիստերի ժամանակ:
Նրա թեկնածությունը ներկայացնելու է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Քրիստինա Մուշեղյան