
Հունվարի 31-ին ոստիկանության Գավառի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Անդրանիկի փողոցի 31-ամյա մի բնակիչ Նորատուսի անտառից ապօրինի հատել է հինգ սոճի:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։
Նույն օրը իրավապահները տղամարդուն հայտնաբերեցին, ձերբակալեցին և տեղափոխեցին ոստիկանության Գավառի բաժին: Նա հայտնեց, որ հատված ծառերը տեղափոխել է իր տան բակ: