
Շոտլանդիայի Էդինբուրգի համալսարանի հետազոտողներին հաջողվել է ստեղծել տեխնոլոգիա, որի շնորհիվ հնարավոր կլինի ցողունային բջիջներից եւ ոսկրածուծից ստանալ արհեստական արյուն: Մասնագետները մոտակա տարիներին պլանավորում են կլինիկապես փորձարկել բացասական ռեզուսով 0- խմբի արյունը, որը հետագայում կարելի է տարածել երկրի բնակչության 98 %-ի վրա,- գրում է Naturalnews.com -ը:Այս արյան առավելությունն այն է, որ, ի տարբերություն դոնորի արյան, չի պարունակում վարակներ եւ համապատասխանում է բոլոր հիվանդների արյան կարգերին եւ ռեզուսներին:
Ըստ փորձագետների՝ սա իրականություն կդառնա 10 տարի անց, քանի որ ոսկրածուծից արյուն ստանալը երկար գործընթաց է: