
Եվրամիության երկրները պայմանավորվել են ռուսական նավթամթերքի գների սահմանաչափի շուրջ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Twitter-ում գրառում է արել ԵՄ Խորհրդում Շվեդիայի նախագահությունը։
«ԵՄ մշտական ներկայացուցիչներն այսօր հաստատել են նավթամթերքի գների առավելագույն շեմը՝ ԵՄ խորհրդի կողմից վերջնական հաստատումից առաջ»,- ասված է գրառման մեջ:
Ըստ աղբյուրի՝ սահմանաչափը կսահմանվի 100 դոլար՝ մեկ բարելի դիմաց՝ պրեմիումով վաճառվող նավթամթերքի համար, իսկ ապրանքների համար՝ 45 դոլար՝ զեղչով։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ընդգծել է, որ ԵՄ-ն G7-ի հետ միասին ներդնում է ռուսական նավթամթերքի գների առավելագույն շեմը։