
Ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն Լորանս Փեթելը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնին կոչ է արել «չսիրաշահել բռնակալներին եվ աջակցել հայկական ժողովրդավարությանը».
«Խնդրում եմ տիկին ֆոն դեր Լեյե՛ն, Կադրի Սիմսո՛ն, դադարեցրե՛ք սիրաշահել բռնակալներին սիրաշահել։ Դադարեցրե՛ք ամաչեցնել Եվրամիությանը: Մենք Ադրբեջանից գազ չենք ուզում։ Մեզ անհրաժեշտ է վերականգնվող էներգիա արտադրել Եվրոպայում։ Եվ մենք պետք է աջակցենք հայկական ժողովրդավարությանը»,- թվիթերի իր էջում գրել է ֆրանսիացի պատգամավորը: