
Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ հաղթեց «Թուլուզին»՝ 2-1 հաշվով:
Խաղի հաշիվը 20-րդ րոպեին բացեց հյուրերի կիսապաշտպան Բրանկո վան դեն Բոմենը։ 38-ին փարիզցիների պաշտպան Աշրաֆ Հակիմին հավասարեցրեց հաշիվը։
Երկրորդ խաղակեսում հարձակվող Լիոնել Մեսսին Հակիմիի փոխանցումից հետո գոլ խփեց, որը հաղթանակ պարգևեց ՊՍԺ-ին։
Փարիզյան ակումբը 54 միավորով առաջին տեղում է Լիգա 1-ում։ Նրանց այսօրվա մրցակիցը 12-րդ տեղում է (29 միավոր):