Հայտնի են Հայաստանի՝ բռնցքամարտի 2023 թվականի առաջնության չեմպիոնները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի «Դինամո» մարզահամալիրում 5-օրյա պայքարից հետո հայտնի են դարձել Հայաստանի բռնցքամարտի 2023 թվականի առաջնության չեմպիոնները:

Տղամարդկանց առաջնությանն այս տարի մասնակցել է 95 մարզիկ, կանանց առաջնությանը՝ 14 մարզուհի:

Ըստ քաշային կարգերի՝ Հայաստանի տղամարդկանց առաջնության չեմպիոններ են դարձել հետևյալ մարզիկները․ Բարեղամ Հարությունյան (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյան (51 կգ), Հենրիկ Սահակյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Արթուր Ղազարյան (60 կգ), Արթուր Շախպազյան (63,5 կգ), Արարատ Հարությունյան (67 կգ), Զավեն Գալստյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ), Անուշավան Մխիթարյան (92 կգ), Դավիթ Չալոյան (92+ կգ)։

Կանանց առաջնության չեմպիոններն են Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ), Անուշ Գրիգորյանը (52 կգ), Տաթևիկ Խաչատրյանը (57 կգ):

Կանանց և տղամարդկանց հավաքականներն առաջիկա օրերին կսկսեն ուսումնամարզական հավաքները:




Լրահոս