ArmLur.am-ի հավաստի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները երկար քննարկումներից հետո որոշել են բոյկոտել փետրվարի 7-ի ԱԺ նիստը, որի ժամանակ քննարկվելու է Սեյրան Օկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը:
Տեղեկացանք, որ նիստը բոյկոտելու առաջարկը դաշնակցականներինն է, ու թեև ընդդիմադիր պատգամավորների մի մասի, այդ թվում՝ հենց Սեյրան Օհանյանի, սրտով չի եղել սա, բայց ի վերջո պատգամավորները համաձայնվել են, արդյուքում որոշվել է չգալ ու չմասնակցել նիստին:
Այսինքն՝ ՔՊ-ն ու Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միայնակ են քննարկելու Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ընդդիմության անունից նախապես հայտարարությամբ հանդես կգա Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազը քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել նաև պատգամավոր Արմեն Չարչյանի մասով:
Քրիստինա Մուշեղյան