Որոնք են թրոմբոզի զարգացմանը նպաստող հիմնական գործոնները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թրոմբոզի զարգացման վտանգն առավել բարձր է տարատեսակ քրոնիկ հիվանդություններով մարդկանց մոտ։ Այս մասին Lenta.ru-ի հետ զրույցում ասել է Եվրոպական բժշկական կենտրոնի սրտաբան Թերենս Լիոնել Լեպադա Կիկին՝ ներկայացնելով թրոմբոզի զարգացմանը նպաստող հիմնական գործոնները։

Մասնագետի խոսքով՝ այս հիվանդության զարգացման հավանականությունը բարձրանում է նաև ծանր վիրահատական միջամտությունների և ողնաշարի կամ կոնքի վնասվածքների դեպքում, որոնք ենթադրում են անկողնային ռեժիմ։ Բանն այն է, որ նման դեպքերում խանգարվում է արյան հոսքը, ինչն էլ հանգեցնում է թրոմբների զարգացման։

«Հենց այս պատճառով էլ թրոմբների առաջացման վտանգը բարձր է այն մարդկանց մոտ, որոնք երկար ժամանակ են անցկացնում ճանապարհներին։ Երկարատև ուղևորությունների կամ ավիաթռիչքների ժամանակ ակտիվությունը զգալի սահմանափակ է լինում ինչի հետևանքով ստեղծվում են պայմաններ, որոնց դեպքում խորանիստ երակներում արյունը լճանում է։ Այս վտանգը կարող է զգալի նվազել ճանապարհորդությունների ժամանակ հատուկ կոմպրեսիոն գուլպաներ կրելու դեպքում», – նշել է բժիշկը։

Նրա խոսքով՝ ավելորդ քաշն ու ճարպակալումը ևս կարող են բացասաբար անդրադառնալ անոթների ընդհանուր վիճակի վրա։ Բացի այդ, թրոմբների զարգացման վտանգը կարող է բարձրանալ նաև շաքարային դիաբետի դեպքում։




Լրահոս