Քաղաքացիների մոտ գտնվող զենքերի նկատմամբ վերահսկողություն կսահմանվի. խստացումներ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ոստիկանությունը մտադիր է քաղաքացիների մոտ գտնվող զենքերի նկատմամբ վերահսկողություն սահմանել: Այսինքն ոստիկանությունը փորձում է զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնել, ոստիկանությունում հաշվառված զենքերի անօրինական վաճառքը կանխել։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ քաղաքացին Հայաստանից 180 օրից ավել բացակայելու դեպքում զենքն ի պահ է հանձնում ոստիկանության տարածքային ստորաբաժանմանը:

Եթե երկրից բացակայելու դեպքում քաղաքացին զենքն ի պահ չի հանձնում ոստիկանությանը, կամ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձին տևական ժամանակ անհասանելի են դառնում զենքի սեփականատեր-քաղաքացու բնակության վայրում զենքի առկայությունը և այն պահելու պայմաններն ստուգելը, ապա զենքը հաշվառվում է ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում որպես վերահսկողությունից դուրս մնացած զենք: Ոստիկանությունում հույս ունեն, որ այս ամենի արդյունքում հնարավոր կլինի կանխել այդ զենքերի վաճառքը և վերագրանցումը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս