Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,8 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել. հայտնում են սեյսմոլոգները։
Հիշեցնենք, որ այսօր տեղական ժամանակով ժամը 4:17-ին Թուրքիայի հարավում 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 912 մարդ, և վիրավորվել 5385-ը։
Երկրաշարժի էպիկենտրոնը Քահրամանմարաշ գավառն է (Պազարջիկի շրջան)։ Աղետից տուժել է հարևան Օսմանիյե, Ադանա, Հաթայ, Շանլըուրֆա, Դիարբեքիր, Մալաթիա, Քիլիս և Գազիանթեփ նահանգները: Արդեն գրանցվել է ավելի քան 70 հետցնցում, որոնցից ամենահզորը՝ 6,6 մագնիտուդով։