Այսօր առավոտյան Թուրքիայում 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Թուրքիայի նախագահը հայտնել է, որ երկրաշարժի զոհերի թիվն անցել է 900-ը։ Սիրիայի մի քանի շրջաններում նույնպես ավերածություններ են եղել, որոնք խլել են 300-ից ավելի մարդու կյանք:
ArmLur.am-ի հետ զրույցում Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը նշեց, որ երկրաշարժի հետևանքով Թուրքիայի Մալաթիա քաղաքում 2 հայ են զոհվել՝ ամուսիններ, իսկ Սիրիայում երկրաշարժի հետևանքով հայազգի զոհերի թիվը հասել է 4–ի:
Հովհաննես Ալեքսանյանը նշեց նաև, որ երկրաշարժի հետևանքով հայկական եկեղեցիներ և հայաբնակ թաղամասեր են վնասվել Թուրքիայում և Սիրիայում:
Քրիստինա Մուշեղյան