ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մի քանի շաբաթ։
Ինչպես հայտնում է L’Equipe-ը, 24-ամյա ֆուտբոլիստը վնասել է ձախ ոտքի ազդրի մկանները։ Նման վնասվածքներից վերականգնումը սովորաբար տևում է մոտ երեք շաբաթ:
Նաև, ըստ աղբյուրի, Մբապեն բաց կթողնի «Թուլուզի» և «Մարսելի», ինչպես նաև, ամենայն հավանականությամբ, «Մոնակոյի» հետ առաջիկա հանդիպումները: Նրա մասնակցությունը փետրվարի 14-ին «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի խաղին քիչ հավանական է, բայց հնարավոր է արագ ապաքինվելու դեպքում։
Մբապեն վնասվածք էր ստացել Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրի՝ «Մոնպելյեի» դեմ խաղում և փոխարինվել էր 21-րդ րոպեին։