Սյունե, Ամելի. որ անուններն են նորածիններին հաճախ դնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարի Նարեն ու Դավիթն առաջին տեղում են: Մեր հանրապետությունում վերջին տարիներին նորածիններին հաճախ տրվող անուններն են Դավիթն ու Նարեն։ Բայց հետաքրքիր փոփոխություններ են տեղի ունեցել նորածիններին հաճախ տրվող անունների ցանկում: Մեզ հայտնի դարձավ, որ ցանկում հայտնվել է Սյունե, Ամելի անունները:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախորդ տարում հանրապետությունում ծնվել է 17 հազար 158 աղջիկ, ինչը 408-ով պակաս է 2021 թվականի համեմատ։ Փոխարենն ավելացել է լույս աշխարհ եկած տղաների թիվը. նախորդ տարվա ընթացքում ծնվել է 19 հազար 195 տղա, 2021 թվականի հետ համեմատ՝ 138-ով ավելի։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2022 թվականին 1257 տղայի անվանել են Դավիթ, 711 աղջկա՝ Նարե։ Ցանկի երկրորդ տեղում Նարեկ անունն է։ Նախորդ տարում Նարեկ անուն տվել են 957 տղաների։ Իսկ ահա աղջիկների համար անունների ցանկի երկրորդ տեղում Արփին է, որն անվանել են 540 աղջիկների։ Արփիին հաջորդում է Մարիան, Մանեն, Լյուսին, Մարին, Անահիտը, Անգելինան: Նշենք, որ աննունների ցանկի 8-րդ տեղում Մարիամ անունն է, որով անվանել են 343 աղջիկների: Իսկ ցանկի 10-րդ հորիզոնականում Եվա անունն է, որը տրվել է 324 աղձիկների: Եվային հաջորդում է Աննա, Անի, Լուսե, Նանե, Միլենա, Էվա, Սոֆի անունները: Ի դեպ, նախորդ տարում ցանկում հայտնվել է Սյունե անունը: Այն, ի դեպ, առավել տարածված է Վայոց ձորի, Սյունիքի մարզերում: Անցյալ տարվա ընթացքում Սյունե անվանել են 90 աղջկա, Ամելի՝ 191: Տղաների անունների ցանկի երրորդ տեղում Հայկ անունն է (611), չորրորդում՝ Մոնթեն է (577), հինգերորդում՝ Տիգրանը (546)։ Տղաների անունների թոփ տասնյակում են հայտնվել նաեւ Արեգ, Մարկ, Միքայել, Դանիել, Ալեքս անունները: Ի դեպ, ցանկի 11-րդ տեղում Լեո անունն է, որով անվանել են 384 տղաների:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս