Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել էր Սահմանադրական դատարան՝ մասնակցելու դատարանի հիմնադրման 27-ամյակին նվիրված միջոցառմանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Ազգային ժողովի և Կառավարության մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը և ՍԴ դատավորները:
Դատելով պաշտոնական տեսանյութից և լուսանկարներից՝ ArmLur.am-ը նկատեց, որ միջոցառմանը չի մասնակցել Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը:
Թերևս, իզուր, գուցե մասնակցելու դեպքում Նիկոլ Փաշինյանը հե՞տ վերադարձներ Թովմասյանին պատկանող առեղծվածային գրիչը:
Հիշեցնենք, որ դեռևս 2020թ-ին իր ասուլիսներից մեկում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե հեղափոխությունից հետո Սահմանադրական դատարանի այդ ժամանակվա նախագահ Հրայր Թովմասյանն բազմաթիվ անգամներ առաջարկել է իր ծառայությունները, ինչին ի պատասխան Թովմասյանը հայտարարել էր, որ եթե վարչապետը արժանահավատ փաստ չներկայացնի, որ ապա զրպարտության վերաբերյալ հայցով դիմելու է դատարան:
Նիկոլ Փաշինյանն էլ ֆեյսբուքյան իր էջում իբրև «քծնանքի և շողոքորթության» վկայություն հրապարակել էր գրիչի լուսանկար, գրելով, թե դա Թովմասյանն էր իրեն նվիրել՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ:
Հրայր Թովմասյանը հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի: