Լիահույս եմ, որ միջպետական հարաբերությունները կբարձրացնենք որակական նոր մակարդակի․ Փաշինյանը՝ Նոր Զելանդիայի վարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային տոնի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի վարչապետ Քրիս Հիփքինսին: Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և Նոր Զելանդիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով բարօրություն և հետագա առաջընթաց:

Հայաստանը կարևորում է Նոր Զելանդիայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը բոլոր ոլորտներում՝ հիմնված մեր կառավարությունների և ժողովուրդների ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա:

Լիահույս եմ, որ առաջիկայում կկարողանանք երկկողմ միջպետական հարաբերությունները բարձրացնել որակական նոր մակարդակի՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների»:




Լրահոս