Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Խորվաթիայի ԱԳ նախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 7-8-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը: Փետրվարի 8-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի արտգործնախարարների մամուլի ասուլիսը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Այցի շրջանակներում Խորվաթիայի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և այլ պաշտոնատար անձանց հետ:




Լրահոս