Թուրքիայի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2921-ի, հայտնում է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության (AFAD) ղեկավար Յունուս Սեզարը։ Եվս 15 834 մարդ վիրավորվել է, ասել է նա։
Անադոլու գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել էր, որ փլատակների տակից ողջ-ողջ դուրս է բերվել 7840 մարդ։ Օքթայը հավելել է, որ 338 հազար մարդ տեղավորվել է հանրակացարաններում, համալսարաններում և ապաստարաններում։
Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում յոթնօրյա համազգային սուգ է հայտարարել։