Այս պահին Ազգային ժողովի Դեմիրճյան մուտքի դիմաց են գտնվում բանակում տարբեր տարիներին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները՝ սևազգեստ մայրերը։ ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ նրանք հանդիպում են պահանջում ինչպես ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, այնպես էլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
ԱԺ նախագահի օգնականը ծնողներին խոստացավ, որ վաղը Ալեն Սիմոնյանը կհանդիպի նրանց, իսկ դատախազ Աննա Վարդապետյանի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանն այնտեղ էր, սակայն ծնողների հետ չխոսեց։
Ծնողները զայրացած են, ասում են, որ Աննա Վարդապետյանը պետք է գա, պատասխան տա, քանի որ դատախազ ընտրվելիս, նա իր ելույթում նշել էր, թե այս գործերի բացահայտումը դժվար չէ։ Եվ հիմա ծնողները բացատրություն են պահանջում, թե ինչու մինչեւ այժմ գործերը չեն բացահայտվել։