Կոչ եմ արել Ադրբեջանին և Ռուսաստանին՝ անհապաղ վերականգնել անխոչընդոտ տարանցումը` նախկին հանձնառություններին համապատասխան. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը պատասխանել է Բերձորի միջանցքի շուրջ ձևավորված իրավիճակի վերաբերյալ իմ գրություններին:
📝ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերին ուղղված բազմաթիվ նամակներով ահազանգել էի Արցախում հումանիտար արտակարգ իրավիճակի, Ադրբեջանի կողմից շրջափակված 1️⃣2️⃣0️⃣0️⃣0️⃣0️⃣ բնակչության կենսական խնդիրների վերաբերյալ։
❗️Դեսպանին ներկայացրել էի Ադրբեջանի կողմից ստեղծված հավելյալ խնդիրներն առ այն, որ վերջինիս ապակառուցողական վարքագծի հետևանքով հնարավոր չէ մտնել Աղավնո-Բերձոր հատվածում տեղի ունեցած միջադեպի վայր և իրականացնել էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնողական աշխատանքներ, ուստի Արցախին էլեկտրաէներգիայի մատակարարման լրջագույն խնդիրներ են առաջացել ցուրտ ձմռան պայմաններում։
🖇️Դեսպան Քարփենթերին տեղեկացրել էի նաև Արցախ տեղափոխվող 19 հայ երեխաների նկատմամբ Ադրբեջանի գործադրած էմոցիոնալ և հոգեբանական բռնության վերաբերյալ և հիմնավորել ադրբեջանցիների հանցավոր գործողություններում «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի հիմնարար դրույթների խախտման փաստերի առկայությունը։
Պրն. Քարփենթերին խնդրել էի՝
🔹իր մանդատի/իրավասությունների շրջանակում ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ սահմանելու պատժամիջոցներ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության նկատմամբ, որը տվել է հրաման ներխուժել Արցախ տեղափոխվող երեխաների ավտոբուս և նրանց նկատմամբ իրականացնել հոգեբանական տեռոր,
🔹ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը՝ ապահովելու հայկական կողմի մուտքն Աղավնո-Բերձոր հատված՝ վերականգնելու Արցախին էլեկտրաէներգիայի մատակարարումը։
📝Դեսպան Քարփենթերը պատասխան գրությամբ շնորհակալություն է հայտնում իմ նամակների համար, որոնցում մտահոգություններ եմ բարձրաձայնել Բերձորի միջանցքի հետ կապված և Արցախի Հանրապետությունում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։
📌«Հավաստիացած եղեք, որ Միացյալ Նահանգները իր դիտարկման ներքո է պահում հարցը, ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ Բաքվում և Երևանում իր դեսպանությունների միջոցով, և ես անձամբ ուշադրությամբ հետևում եմ զարգացումներին։ …Կոչ եմ արել Ադրբեջանին և Ռուսաստանին՝ վերականգնել անխոչընդոտ տարանցումը` նախկին հանձնառություններին համապատասխան»,-նշում է դեսպանը։
🖇️Դեսպանը հավելում է, որ իրենք կշարունակեն աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ բազմակողմ ձևաչափով այնպիսի գործընկերների միջոցով, ինչպիսին ԵՄ-ն է և միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին ԵԱՀԿ-ն է՝ հասնելու այս հակամարտության համապարփակ և հաստատուն կարգավորման, որը շարունակվել է չափազանց երկար և խլել չափազանց շատ կյանքեր։