
Խորհրդարանում մեկնարկել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ու պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցի քննարկումը: Հարցը ներկայացնում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է նիստը, իսկ «Պատիվ ունեմ»-ը գրանցվեց, ապա լքեց նիստերի դահլիճը:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու երեք միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ինչից օրեր անց քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր ներկայացրեց նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի մասով:
Մանրամասները՝ տեսանյութում