
Թուրքիայի հարավում և Սիրիայի հյուսիսի մեծ մասում ողջ գիշեր շարունակվել են փրկարարական գործողությունները։
Երկրաշարժերի զոհ է դարձել ավելի քան 4310 մարդ․ հայտնում է BBC-ն։ Միայն Թուրքիայում առաջին երկրաշարժից հետո զոհվել է ավելի քան 2900 մարդ, ավելի քան 15 000-ը ՝ վիրավորվել։ Հարևան Սիրիայում զոհվել է ավելի քան 1400 մարդ։