
ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարչապետի որոշմամբ ՍԱՏՄ-ն նոր ղեկավար ունի:
Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արմեն Հայրապետյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։
Նշենք, որ Արմեն Հայրապետյանը ֆինանսների նախկին փոխնախարար է:
Հիշեցնենք, որ Գեորգի Ավետիսյանը օրեր առաջ էր ազատվել ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից: