
Ազգային ժողովն այսօր փակ նիստում կքննարկի Զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները։ Քննարկումը նախաձեռնել է «Հայաստան» խմբակցությունը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը ևս գալու է խորհրդարան՝ պատասխանելու պատգամավորների հարցերին:
Հարցի քննարկման ժամանակ հիմնական զեկուցողը «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը կլինի, իսկ հարակից զեկուցմամբ հանդես կգա պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Քրիստինա Մուշեղյան