
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Բաղրամյան գյուղի դաշտում հայտնաբերեցին, ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին 27-ամյա մի երիտասարդի։ Ձեռքին հրացան կար։
Բաժնում երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեցին ողորկափող որսորդական հրացան ու փամփուշտներ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձերբակալվածը ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն։
Փետրվարի 1-ին բաժնի համայնքային ոստիկանները ձերբակալեցին ապօրինի հրացանով մի տղամարդու։ Նրանք Արտաշատի 51-ամյա բնակչին հայտնաբերեցին Երևան-Երասխ ճանապարհի հարակից դաշտում։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: