ArmLur.am-ը հայտնել է, որ Ազգային ժողովի Դեմիրճյան մուտքի դիմաց առավոտյան հավաքվել էին տարբեր տարիներին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները: Նրանք հանդիպում էին պահանջում ինչպես ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, այնպես էլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ալեն Սիմոնյանը վաղն ԱԺ-ում կընդունի զոհվածների ծնողներին և կլսի նրանց:
Իսկ դատախազ Աննա Վարդապետյանը դեռևս չի արձագանքել ծնողներին:
Ծնողները զայրացած են, ասում են, որ Աննա Վարդապետյանը պետք է գա, պատասխան տա, քանի որ դատախազ ընտրվելիս, նա իր ելույթում նշել էր, թե այս գործերի բացահայտումը դժվար չէ։ Եվ հիմա ծնողները բացատրություն են պահանջում, թե ինչու մինչեւ այժմ գործերը չեն բացահայտվել։
Քրիստինա Մուշեղյան