
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է՝ փետրվարի 10-ին՝ ժամը 11։00-12։00-ն ընկած ժամանակահատվածում, Արտաշատ համայնքի Դալար բնակավայրում իրականացվելու է գործնական պարապմունք, որի ժամանակ գործարկվելու է նոր տեղադրված էլեկտրական շչակ:
Բնակիչներին խնդրում են չանհանգստանալ և խուճապի չմատնվել: