Անգլիայի Պրեմիեր լիգան «Մանչեսթեր Սիթիին» մեղադրել է 2009-ից 2018 թվականներին ֆինանսական կանոնների խախտման բազմաթիվ դեպքերի համար, հայտնում է լիգայի պաշտոնական կայքը։ Գործն ուղարկվել է հատուկ հանձնաժողով՝ հետագա քննության համար, դատաքննությունը կանցկացվի գաղտնի։
Բրիտանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ թիմը կարող է պատժամիջոցների ենթարկվել, ընդհուպ մինչև միավորների հանում կամ նույնիսկ հեռացում լիգայից, եթե մեղադրանքներն ապացուցվեն։