
Ռուս խաղաղապահները Արցախում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել:
Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է տեղի ունեցել, տուժածներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը խախտման փաստով վարույթ է սկսել։