Շվեյցարիայում կայացել է ճագարների` արգելքների հաղթահարման Եվրոպայի առաջնությունը,- հաղորդում է The Daily Mail-ը: Առաջնությանը մասնակցել են ավելի քան 50 մարզիկ ճագարներ տարբեր երկրներից: Հաղթող է ճանաչվել Չեխիայի ներկայացուցիչ Լադա Սիպովա Կրեցովային պատկանող ճագարը: Ճագարները պետք է հաղթահարեին ոչ մեծ տարածություն, ցատկեին արգելքների վրայով ու ամենից արագ հասնեին վերջնակետ:Ճագարների մասնակցությամբ առաջնությունները տարածում են գտել մի քանի տարի առաջ: Նման առաջնություններ անցկացվել էն Դանիայում, Գերմանիայում, Շվեդիայում, ինչպես նաև ԱՄՆ-ում, Կանադայում եւ Ճապոնիայում:
Ճագարների վազքի առաջնություն Շվեյցարիայում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ